Nisibis Location MapԹուրքիան այս պահին:
Երկրի հարավարևելյան Մարդին նահանգի քաղաքների մեծ մասում պարետային ժամ է:
Թուրքական բանակը գնդակոծում է Նուսայբին քաղաքն այն բանից հետո, երբ բնակիչները որոշեցին բողոքի ցույցի դուրս գալ քաղաքում:
Դերեքը գտնվում է շրջափակման մեջ: Այստեղ հայտարարվել է ռազմական հատուկ գոտի, բնակավայր են ցանկացել մուտք գործել HDP-ի մի քանի պատգամավորներ, ում չեն թույլատրել, այնուհետև ձերբակալել են պատգամավորներին և տեղափոխել առայժմ անհայտ ուղղությամբ: Ձերբակալված պատգամավորներն են՝ Սիդեթ Քեյեն, Ջիհան Գյունեշը, Սեկահեթթին Օյզյուչելիշիրը, Յուսուֆ Ութման և Թեյյիեր Քորքմեզը:
Դիյարբեքիրում ևս պարետային ժամ է, սակայն բնակչությունը դուրս է եկել փողոց: Ոստիկանական ուժերը զգուշացրել են, որ կուտակումների դեպքում կկրակեն, որից հետ փողոցում քաղաքացիական հագուստով անհայտ անձիք սպանել են մի երիտասարդ կնոջ: Դիարբեքիրում իրավիճակը խիստ լարված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել