Իսլամիստները մարդկանց գլո՞ւխ են կտրում: Բոլշևիկ չեկիստները միլիոնավոր մարդկանց են գնդակահարել, կախել, այրել, խորտակել ու հոշոտել ԳՈՒԼԱԳՈՒՄ: Ջիհադիստները պատմական վայրեր ու տաճարնե՞ր են պայթեցնում: Բոլշևիկ չեկիստները հազարավոր եկեղեցիներ են պայթեցրել, գոմի կամ պահեստի ու բաղնիսի վերածել: Ջիհադիստները քրիստոնյաներին և այլադավանների՞ն են սպանում: Բոլշևիկ չեկիստները տասնյակ հազարավոր տերտերներ են սպանել, Հայոց կաթողիկոսին են խեղդել Էջմիածնի գանձերը փնտրելիս: Իսլամիստները հարձակվում են հարևան երկրների վրա՞: Սովետը հարձակվել ու զավթել էր 1920 թ. Հայաստանն ու ողջ Այսրկովկասը, 1939-ին՝ Լեհաստանն ու Ֆինլանդիան, 1956-ին՝ Հունգարիան, 1968-ին՝ Չեխոսլովակիան, 1979-ին՝ Աֆղանստանը: Միակ տարբերությունն է այն, որ Ռուսաստանի չեկիստ նախագահը հայտարարել է ԽՍՀՄ փլուզումը «XX դարի մեծագույն աղետ» և ձգտում է այն վերականգնել, իսկ ԴԱԻՇ-ի մասին նման բան դեռ համեստորեն չի ասվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1085085701524983
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել