ՄԻԱԿ քարտուղար |
Ցավոք սրտի, նախագահական ընտրությունների նախկին փորձը որոշակիորեն խեղաթյուրել է մրցակցային ընտրությունների վերաբերյալ մարդկանց պատկերացումները: Եթե դրանց շուրջ մթնոլորտը գերլարված չէ կամ հնարավոր թեկնածուների միջև չկան ներքին անտագոնիզմի ծայրահեղ դրսևորումներ, ապա դրանք քիչ մրցակցային են: Այս մոտեցումը իրականում հեռու է օրինաչափ լինելուց և ավելի շատ կոնյունկտուրային է: Եվ եթե նախագահական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ չկան «փողոցային» շարժումներ, սուր փոխադարձ կրակոցներ և սև PR-ի անվերահսկելի դոզաներ, ամենևին չի նշանակում, որ դրանց ելքը, ըստ ամենայնի, կանխորոշված են: Այս պայմաններում, իմ կարծիքով, դրանք ավելի շատ կմոտենան սլովենականին, որն ավելի շատ ծրագրային ու գաղափարական էր, քան ուկրաինականին (նախագահական ընտրություններ), որն առավելապես «ուժի հախուռն դեմոնստրացիա» էր աշխարհաքաղաքական շեշտադրումներով: Եթե ինչ-որ մարդիկ նորից կասեն՝ իսկ ովքեր են ապահովելու մրցակցային ընտրությունների կայացումը, ապա հարկադրված պետք է կրկնեմ ռուսական հայտնի ասույթը. «Свято место - пусто не бывает»: