Հայոց պատմության մեջ կան խորհրդանշական օրեր, որոնք լավագույնս ի ցույց են դնում պատմության մեջ ռուս-թուրքական համագործակցությունը և նրա աղետալի հետևանքները հայ ժողովրդի համար: 1920թ. այս օրը Հայաստանի Առաջին հանրապետությունը, հայտնվելով ռուս-թուրքական մահաբեր տանդեմի առջև, դադարեց գոյություն ունենալ: Խորհրդային օկուպացիային նախորդել էր 1920թ. օգոստոսի 24-ին ռուս-թուրքական համաձայնագիրը, որի համաձայն՝ ռուսական կողմը «Հայ իմպերիալիստների» դեմ կռվելու համար թուրքերին հատկացնում էր զորախմբեր և զենք-զինամթերք: Ինչպես նաև սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ և արդեն ռուսական կողմը թույլատրեց թուրքական կողմին հարձակվել Հայաստանի վրա, իսկ ինքը հայերին իբր թե պաշտպանելու նպատակով պետք է մտներ և խորհրդայնացներ Հայաստանը:
Հ.Գ Մենք պետք է կարողանանք գնահատել մեր ունեցած անկախությունը: Մեզ հասած բազում պատուհասներ հետևանք են եղել պետականության կորստի: Վերջիվերջո մեզ բաժին հասած Ցեղասպանությունը նույնպես հետևանք է այն բանի, որ մենք չենք ունեցել պետականություն: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը՝ նրա անկախության սերունդը, կանգնած է ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերների առջև, սակայն, կարծում եմ, ամենակարևոր մարտահրավերը պատմությունից դասեր քաղել կարողանալն է և նոր դեկտեմբերի 2-ներ թույլ չտալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել