Panorama.am-ը գրում է.
«Հնչում է անձի անուն: Ես քաղաքական ուժ եմ ներկայացնում, և եթե դա անձնական խոսակցություն է, դա ուրիշ ֆորմատ է, իսկ եթե դա քաղաքական խոսակցություն է` ուրիշ ֆորմատ»,-այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի կողմից արված կոչին:
Նախօրեին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր. «Նիկոլ Փաշինյան, սկսել ա, արի միացիր, սպասում ենք»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը ներկայացնելով Փաշինյանն ասաց, որ առաջին հերթին իրենք մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն, երկրորդը, որ իրենք բացառում են, որ ՀՀ-ում տեղի չի ունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» զերծ է մնացել այդ պրոցեսին մասնակցելուց. «Երրորդը՝ ասել ենք նաև՝ երբ կլինի իշխանափոխության հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք դա կքննարկենք ու կպատասխանենք: Քանի դեռ չկա ճանապարհային քարտեզ, մենք, ըստ էության, մեկնաբանելու որևէ բան չունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել