Թուրքիայում սկսել են հաշվել իրենց տնտեսության վնասները, որոնք հասցվում են Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում: Ռուսաստանի այն մեղադրանքը կոնկրետ Էրդողանին՝ կապված ԻՊ-ից շուկայական գներից երկու անգամ էժան նավթ գնելու հետ, թերևս պարզից էլ պարզ է, որ այդպես և ապացուցելու կարիք չունի: Դրա մասին գիտեն բոլորը, գիտի Էրդողանի արյունոտ ձեռքը սեղմող Օբաման: Անգամ Էրդողանի և ԻՊ-ի միջև եղել է բիզնեսի բաժանում՝ նավթը Էրդողանին, մարդը՝ ԻՊ-ին: Ինչպես նավթը, այնպես էլ ԻՊ-ի կողմից գերեվարված մարդիկ հայտնվել են բացառապես Թուրքիայի սև շուկայում: Մարդիկ ԻՊ-ի կողմից վաճառվել են Տրապիզոնի և Սամսոնի İnsan pazar-ներում և նավերով գաղթականների անվան տակ տեղափոխվել աշխարհով մեկ՝ որպես էժան աշխատուժ:
Էրդողանի տղան այնքան է հղփացել, որ Թուրքիա-Սիրիա սահմանին հատուկ իր նավթային բիզնեսի համար կառուցել է անցակետ՝ ավելի շուտ ազատ տեղաշարժ ապահովող վայր: Այդքան պաշտելի թուրքմենները հանդիսանում են այն բեռնատարների վարորդները, որոնք Սիրիայից նավթ են բերում Թուրքիա, իսկ Թուրքիայից զենք, զինամթերք դեպի Սիրիա...
Պուտինն այսօր առավել քան երբևէ ճիշտ նշանակետին է խփել, մնում է, որ կարողանա իր արդար ու արդարամիտ առաջնորդի դերը մինչև վերջ տանի՝ չմտնելով քաղաքական ավանտյուրաների մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/1061769080540095?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



