ՌԴ կառավարությունը հրապարակել է թուրքական ապրանքների ցուցակը, որոնք այժմ արգելվում է ներմուծել Ռուսաստան:
Ինչպես հաղորդում է Meduza-ն` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն ստորագրել է Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին որոշում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ 2016-ի հունվարի 1-ից արգելքվում է ՌԴ ներմուծել հավի և հնդկահավի սառեցրած միս, մի շարք բանջարեղեն ու միրգ, ինչպես նաև աղ և մեխակ:
Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից և գործելու է մինչև հրամանագրում մատնանշված հատուկ տնտեսական և այլ պատժամիջոցների վերացումը:
Թուրքիայի դեմ պատժամիջոց սահմանելու հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոյեմբերի 28-ին: Պատժամիջոցները ներառում են ազատ վիզային ռեժիմի վերացումը երկրների միջև, դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի արգելքը, թուրք քաղաքացիներին աշխատանքի ընդունելն ու այլ միջոցներ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/01/Russian-parliament/1861187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



