Elq.am-ը գրում է.ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առևանգելու համար։ Նոյեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզում առևանգել են երիտասարդ աղջկա։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, որի ընթացքում 19-ամյա աղջիկը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ իրեն առևանգելուց հետո իր նկատմամբ կիրառվել է նաև սեռական բնույթի բռնի գործողություն։
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Պարզվել է, որ երիտասարդ աղջիկն առևանգվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/111990.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել