Ladynews.am-ը գրում է.
Ինչպե՞ս օրը սկսել առույգ և բարի։ Այս հարցը արդիական է՝ անկախ գտնվելու վայրից և տարվա եղանակից։
Արտադրողները ջանքեր են թափում, որպեսզի ամենատարբեր զարթուցիչների միջոցով անգամ ամենաքնկոտներին հաճելի լինի առավոտյան արթնանալը, և դուք բարձր տրամադրությամբ լքեք անկողինը։
Զարթուցիչներից մեկին պետք է ոտքով հրել, որպեսզի այն լռի, մյուսը՝ մասերի բաժանել, երրորդն, ընդհանրապես, պետք է բարձի տակ դնել։
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն առույգ և բարձր տրամադրությամբ սկսել օրը։
1. Կենսաբանական ժամացույցի կարգավորում
Ձեզ սովորեցրեք պառկել և արթնանալ որոշակի ժամերի։ Պետք չէ ձեր օրգանիզմին ստիպեք անընդհատ հարմարվել միայն այն պատճառով, որ ուշ գիշերին հեռուստացույցով լավ ֆիլմ էին ցուցադրում կամ հանգսյան օրվա առավոտյան դուք ալարում եք դուրս գալ վերմակի տակից։

2. Գնեք հաճելի զարթուցիչ
Անշուշտ ձեզ հաճելի կլինի առավոտյան ներդաշնակ երժշտությունը, քան մտածելը, թե․ «Ե՞րբ այն վերջապես ձայնը կկտրի»։ Զարթուցիչը կարելի է դնել նաև հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի միջոցով։ Բացի այդ, հեշտ կլինի արթնանալ, եթե զարթուցիչի սլաքները 10-15 րոպե ավելի վաղ դնեք և թույլ տաք ձեզ էլի մի փոքր պառկած մնալ անկողնում՝ հնարավորության ստեղծելով արթնանալ ողջ օրգանիզմին։ Սակայն մի փակեք աչքերն ու մյուս կողքի վրա շրջվեք՝ մտածելով․ «Հինգ րոպե էլ․․․»։ Այդ դեպքում հաստատ կուշանաք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



