Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել, որ Թուրքիան «Իսլամական պետությունից» նավթ է գնում:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ Պեսկովը պատասխանել է. «Այս դեպքում գլխավորը տեղեկություն ստանալն ու այն գործնականում օգտագործելն է, որը կենտրոնացած կլինի ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ տեղեկությունը ահաբեկչությունների դեմ օգտագործելու համար»
Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, թե ռուսական Սու-24-ը խփելու որոշումը պայմանավորված էր «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքից դեպի Թուրքիա նավթի մատակարարումն անվտանգ դարձնելու ցանկությամբ:
Թուրքիայի նախագահն ի պատասխան հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե այդ մեղադրանքներն ապացուցվեն: