Tert.am-ը գրում է.
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, հայտարարության իսկությունը պարզելու նպատակով, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն այցելել են նշված գրասենյակ՝ Կապան քաղաքի Չարենցի 2 շենքի 16 բնակարան, որտեղ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Ս. Հայրապետյանն իր բացատրությամբ նշել է, որ իրենց գրասենյակ ոչ ոք ապօրինի մուտք չի գործել, և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն իրենց գրասենյակից ոչ ոք չի արել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



