Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Նարդարանի դեպքերի ժամանակ մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Իր հայտարարության մեջ դեսպանատունն ափսոսանք է հայտնել, որ մի շարք ԶԼՄ-ներ ու պաշտոնական անձինք Նարդարանի դեպքերը կապում են Իրանի հետ։
Դեսպանատունը երկար ժամանակ լռություն է պահպանել, սակայն իրադարձություններն արդեն «վիրավորական բնույթ» էին ձեռք բերել Իրանի համար։ Այդ պատճառով էլ դեսպանատունը հերքել է Թեհրանին հասցեագրված բոլոր մեղադրանքները և հայտարարել է Ադրբեջանի հետ բարիդրացիական ու կառուցողական հարաբերությունների մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ նման մեղադրանքները լուրջ սպառնալիք են երկկողմ հարաբերությունների համար և միտված են Իրանին վարկաբեկելուն։ Հայտարարության մեջ նշված է, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանում կայունության պահպանմամբ։