Untitled-3Georgia Online-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-վրացական հարաբերությունները։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նոյեմբերի 19-ին Պրահայում տեղի ունեցած քննարկումների զարգացման ֆոնին ռուս-վրացական հարաբերությունների մի շարք գործնական հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել