Վաշինգտոնը Սիրիայում վերջին մի քանի շաբաթներին արձանագրել է ԴԱԻՇ-ի գրոհայինների ուղղությամբ ռուսական ավիահարվածների «որոշակի ինտենսիվացում»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսին:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ մինչ այդ Ռուսաստանը ոչ միշտ էր թիրախ դարձնում ԴԱԻՇ-ի դիրքերը:
Ռուսասկան ավիահարվածների քարտեզները, որոնք պատրաստել է Բրիտանիայի կառավարությունը, և որոնք հայտնվել են Reuters-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ գոնե անցած շաբաթվա դրությամբ Սիրիայում ԴԱԻՇ-ի չզբաղեցրած տարածքների ուղղությամբ Մոսկվայի ավիահարվածների թիվը շատ չի փոխվել:
Քարտեզների համաձայն՝ ռուսական ավիահարվածների ճնշող մասը բաժին են ընկնում այն տարածքներին, որոնց համար ապստամբներն ԱՄՆ-ի աջակցությամբ պայքարում են Սիրիայի նախագահ բաշար Ասադի դեմ, մինչդեռ հարաբերականորեն ոչ մեծ քանակություն բաժին է ընկնում ԴԱԻՇ-ի զբաղեցրած շրջաններին Էր-Ռաքքայում, Դեյր-էզ-Զորում և Հալեպի արևելքում, նշում է գործակալությունը:



