Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում Սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավի «ոչ»-ի կողմնակից, Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, նախ խոսեց պետական պաշտոններում կանանց ներգրավվածության մասին:

«Ես շատ վտանգավոր եմ համարում, երբ «այո»-ի մասնակիցներն ասում են, թե Սահմանադրությունը թույլ չէր տալիս, որ մենք պարկեշտ կառավարեինք և չէինք վերահսկում: Այսինքն, փայտ էին ուզում, որ անընդհատ մեկը պետք է փայտով գլխներին տար, որ իրենք նորմալ կառավարեին։ Ես դեմ եմ այս մոտեցմանը, ես, ընդհանրապես, բռնի ուժին եմ դեմ:Եթե դուք այնքան իրավիճակի գիտակցություն , բանականություն չունեիք , որ ինքնակազմակերպվելիք և համապատասխան ձևով կառավարեիք, ուրեմն խնդիր կա»,-ասաց նա:

ԱԺ Հանրապետական խմբակցության  պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց,  որ այս նախագծի անցկացումը կենաց-մահու խնդիր չէ:

«Եթե Սահմանադրությունը հանրաքվեով չանցավ՝ չի կոտորվելու կամ վերանալու մեր երկիրը, իսկ եթե անցավ, մենք մեկ օրում դրախտում չենք հայտնվելու: Ամեն բարեփոխում իրենից ներկայացնում է առաջխաղացում,  նոր թարմ մոտեցումներ է բերում»,-ասաց նա:

Քաղաքացիներից մեկը, ընդհատելով Կարինե Աճեմյանի ելույթն, ասաց՝ «թոզ եք փչում»:  Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, դիմելով այդ քաղաքացուն, նշեց. «Կին է խոսում, հարգանք ունեցեք», որից հետո երկուսով դուրս եկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել