cee635145ad7a438ae066c6b737ab964_XL2015/16 մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը:
Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները և այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կքնվի:
«Բանանցում» չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար  և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել