Ինչպես հավանաբար տեղյակ եք, հերթական խառնակչությունն է պլանավորել Ժիրայր Սեֆիլյանը, ով հերթական փառահեղ անհեթեթությունն է կազմակերպել ու պատրաստվում է իր կողմնակիցներին փողոց հանել «Համազգային մոբիլիզացիայի» դրոշների ներքո։
Բնականաբար, ոչ մի համազգային բան էլ չի ակնկալվում, ու հերթական անգամ լուսանցքից դուրս գտնվող մի քանի քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչ(ք)ներ փողոց են հանելու մի 100-200 կողմնակից ու ամեն գնով ջանալու են ինչ-որ մայմունություն անել, որ այդ աղմուկի ներքո չերևա իրենց խղճուկությունը։
Իրականում այս ամենն արդեն իրոք ձանձրացրել է։ Եթե հետհայացք գցենք, կտեսնենք, որ տարեսկզբից միակ բանը, ինչում հաջողել է Սեֆիլյանն իր անվան աղանդավորական խմբակի հետ, տարատեսակ խառնակիչ ու նույնիսկ ավանդական մարգինալների համար չափազանց ծայրահեղական քայելրի գնալն էր ու ինչն է միավորել բոլոր այդ ակցիաները՝ անհետևողականությունն ու կիսատությունը։
Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ սկզբում Փակ Շուկա էր փրկում... կիսատ թողեցին։
Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ գնում է Արցախում իրենց տափուկ քարոզչությունն անելու, բայց արդյունքում բախում ու սկանդալ հրահրեցին։ Դե իսկ բուն գործը... կիսատ թողեցին։
Սեֆիլյանն ու իր մանկլավիկներն այնուհետև ձեռնամուխ եղան «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ցնդաբանությանը և, բնականաբար, կրկին կիսատ թողեցին։

Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ Բաղրամյանում էլ եղավ, բոլորին խառնեցին ու կռվացրեցին, դավաճան կնքեցին, վերջում էլ, ինչպես միշտ կիսատ թողնելով ամեն ինչ, մտան իրենց բները։
Հիմա Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ հերթական անգամ որոշել է «փրկել հայրենիքն» ու հանրահավաք է անում։ Դա նրանց սահմանադրական իրավունքն է իհարկե, իսկ մեզանից հասնում է չմոռանալ բանականության մասին և մեկընդմիշտ հասկանալ, որ նման անսկզբունք ու անհետևողական ավանտյուրիստ դրոշակակիրներն անդունդից բացի ուրիշ տեղ ուղղորդել չեն կարող։

Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել