Գերմանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի զինված ուժերի մասնակցությանը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական առաքելությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գերմանիան մտադիր է մոտ 1200 զինծառայողի օգտագործել Սիրիայում ռազմական գործողությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային Սիրիայում հետախուզական օդանավերի օգնությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել