1267216094Ավարտելով 6-օրյա շրջագայությունն Աֆրիկայում` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ եկող տարի մտադիր է այցելել Հայաստան և Մեքսիկա:

Խոսելով Հայաստան այցելության մասին` Ֆրանցիսկոսը նշել է, որ խոստացել է դա երեք պատրիարքին: «Նման խոստում կա, սակայն չգիտեմ, հնարավոր կլինի դա իրագործել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ծեր եմ, իսկ ուղևորությունները դժվար են»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լրագրողներին, գրել է Reuters-ը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էլ, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016-ին, այցը հաստատված է և այդ մասին կլինի պաշտոնական հայտարարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել