Tert.am-ը գրում է.

Ռուս-թուրքական հարաբերություններում սկսված ճգնաժամը կարող է կարգավորվել միջազգային դատարանում։ ТАСС գործակալության հետ զրույցում այդ մասին հայտարարել է Անթալիայի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Մուսթաֆա Աքայդընը։

«Ավելի լավ կլիներ, եթե երկու երկրների նախագահները սառը դատեին։ Ինչո՞ւ չմտածել միջազգային դատարան դիմելու մասին»,-առաջարկել է խորհրդարանականը:

Քաղաքական գործչի հաշվարկներով՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցներից երկիրը մինչև 20 մլրդ դոլարի վնաս կկրի։ Մոտ վեց միլիարդ վնասը բաժին կընկնի ռուսների սիրելի հանգստավայրերից Անթալիա քաղաքին, որը տեղակայված է Միջերկրական ծովի ափին։

Աքայդընը նաև հավաստիացրել է, որ Անթալիայի և Ռուսաստանի քաղաքացիների միջև «չկա և չի կարող լինել որևէ լարվածություն»։ Այս քաղաքում բնակվում է մոտ 40 հազար ռուս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել