Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները մի շարք փորձերից հետո պարզել են, որ B3 վիտամինը 10%-ով նպաստում է կյանքի տևողության ավելացմանը՝ հետևաբար երկարացնելով մարդու երիտասարդությունը: Գիտնականները կարծում են, որ այդ վիտամինը և դրա միացությունները խոչընդոտում են օրգանիզմում ազատ ռադիկալների ձևավորմանը՝ հայտնում է med2.ru-ն:
Ազատ ռադիկալները թթվածնի անկայուն մոլեկուլներ են, որոնց ակտիվություը մարդու օրգանիզմում հանգեցնում է ագրեսիվ օքսիդացման, ինչը վնասում է բջիջներն ու խախտում նորմալ կենսաքիմիական գործընթացների ընթացքը: Համարվում է, որ դրանց չեզոքացման համար օգտակար է հակաօքսիդանտների ընդունումը: Սակայն ինչպես ցույց է տվել պրոֆեսոր ՄայքլՌիսթոուի հետազոտությունը՝ ազատ ռադիկալների գործունեությունն արգելափակել կարող են նաև, օրինակ, պոլիֆենոլները, որոնց թվին է պատկանում B3-ը:
Հետազոտողները փորձեր են կատարել Caenorhabditiselegans որդերի վրա, որոնց կայնքի տևողությունը մոտ մեկ ամիս է: Որդերի սննդին ավելացնելով В3-ով հավելումներ՝ գիտնականները համոզվել են, որ դրանց առողջարար ազդեցությունը նման է նրան, որ իրենք գրանցել են սպորտով զբաղվող մարդկանց հետ փորձերի դեպքում՝ երկու դեպքում էլ չեղարկվում է ազատ ռադիկալների ինտենսիվ ձևավորումը:
Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ռիսթոուի խոսքով՝ որդերի վրա կատարված փորձերը կապ ունեն նաև մարդու հետ, քանի որ դրանց վրա В3-ի ազդեցությունը շատ նման է բարձրագույն օրգանիզմների վրա ազդեցությանը: Փորձագետը հիշեցրել է, որ В3 պարունակվում է մսի, լյարդի, ձկան, գետնանուշի, բրնձի մեջ: Դրանց պարբերական օգտագործումն ունենում է ֆիզիկական վարժության ազդեցություն:



