Թուրք-քրդական հակամարտությունը, ռուս-թուրքական հակամարտությունից անկախ, թևակոխում է նոր, թերևս ավելի բուռն շրջան: Սրա մասին պաշտոնապես հայտարարեց PKK-ի կարկառուն դեմքերից մեկը, ով նաև պատասխանատուն է Թուրքիայում PKK-ի ռազմական գործողությունների համար: Սխալ է կարծել, թե Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցումից կարող է մարել կամ դեպի մարում գնալ քրդական պայքարը: PKK-ի ոչ պաշտոնական ռազմական ղեկավար հանդիսացող Ջեմել Բեյիկի հայտարարությունը նշանակում էր, որ իրենց պայքարը բացարձակ կապ չունի մեկ այլ երկրի հետ:
Երկօրյա միակողմանի զինադադարից հետո, որը հայտարարել էր PKK-ն՝ ի պատիվ Դիարբեքիրում սպանված հայտնի քուրդ իրավապաշտպան Թեհիր Էլչիի, երեկ վերսկսվեց լայն թափով՝ ընդգրկելով աշխարհագրական նոր տարածքներ, որտեղ երբևէ չէին եղել կամ շատ քիչ էին եղել բախումներ: Այս անգամ գործի դրվեց պատերազմին հայտնի հրթիռակոծել և ռմբակոծել գործողությունները: Թերևս, թուրքական բանակը չունի լուրջ կորուստներ, սակայն սպասվում է, որ քրդերի պարտիզանկան գործողությունների արդյունքում կլինեն լուրջ ռազմատեխնիկական և մարդկային կորուստներ:
Հատկանշական է, որ քրդերի մոտ ինքնաշեն պայթուցիչների, հրավառ նյութերի փոխարեն հայտնվել է ժամանակակից ռազմամթերք: Անգամ քրդերն արդեն կարողանում են օդում թիրախավորել թուրքական ռազմական ուղղաթիռներին: Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ սպասվում է քրդերի տիրապետության տակ գտնվող բնակավայրերի ցամաքային սահմանների միացման օպերացիան, այսինքն՝ սպասվում է նոր տարածքների վրա վերահսկողություն սահմանելու օպերացիան:



