Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկու նորածինների մահվան դեպքերի առթիվ: Արմավիր մարզի բնակիչ Ա.Քոչարյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ կինը 34 շաբաթական հղիությամբ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 շաբաթ գտնվել է բժիշկների հսկողության տակ, քանի որ կնոջ մոտ եղել է պտղաջրերի արտահոսք:
Նոյեմբերի 19-ին կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը, սակայն նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողները, ըստ դիմումատուի, բժշկական մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելով, անուշադրության են մատնել կնոջը, որի հետևանքով 36 շաբաթական պտուղը մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



