Բագրատունյաց փողոցի կանգառում կանգնած կինը խոշոր վթարի հետևանքով կոտրվածք է ստացելYerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում: Honda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային: Բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է կանգառում գտնվող մի կին: Նրան, ևս մեկ կնոջ և 07-ի վարորդին հոսպիտալացրել են:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը yerkir.am-ի զրույցում հայտնեց, որ կանանցից մեկը ոտքի կոտրվածք է ստացել: «Բժիշկները զննել են տուժածներին, կնոջ ոտքը գիպս են դրել, իսկ 07-ի վարորդին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ դուրս գրել»,- ասաց նա:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել