Tert.am-ը գրում է.

Սիրիական բանակն ինքնապաշտպանության ջոկատների աջակցությամբ հսկողության տակ է առել երկրի հյուսիսում գտնվող 1122 բարձունքը և ավարտում է Լաթաքիա շրջանում կարևոր բնակավայրի՝ Սալմա քաղաքի շրջափակումը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է սիրիական բանակի ներկայացուցիչը:

«Մենք հսկողության տակ ենք առել 1122 բարձունքը և փաստացիորեն ավարտել ենք Սալմա քաղաքի շրջափակումը»,- ասել է նա: Վերջին ժամանակներում հսկողության տակ են վերցվել մի քանի գյուղ և բարձունք Սալմայի մոտակայքում, նշել է նա:

Բանակի ներկայացուցիչը հավելել է նաև, որ եթե այդ շրջանում մինչև ակտիվ մարտական գործողությունների սկիզբը եղել է մոտ 10 հազար գրոհային, այժմ մնացել է առավելագույնը երկու հազար, մնացածը սպանվել են կամ հետ քաշվել:

Սալման ռազմավարական կարևոր քաղաք է Լաթաքիայի հյուսիսում: Այնտեղից բացվում է թուրքական սահման տանող, ինչպես նաև հարևան Իդլիբ շրջանի համանուն մայրաքաղաք տանող ճանապարհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել