Tert.am-ը գրում է.
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2013-14 թթ. ձմռանն ավելի շատ են պատահարներ գրանցվել, քան 2014-15 ձմռանը։
«Ունեցել ենք 158 դեպքով նվազում, 8,6%-ով նվազել են արտակարգ դեպքերը, հատկապես խոշոր նվազում է գրանցվել հրդեհների թվում՝ 325-ով»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը՝ կարևորելով զոհերի և տուժածների թվաքանակի նվազումը. 7-ով զոհերն են նվազել, 14-ով՝ տուժածները:
Բանախոսը հաղորդեց, թե լուրջ նվազում կա նաև շմոլ գազից և բնական գազից թունավորումների թվում:
«Տարիներ շարունակ այս դասում աճ էր գրանցվում, այս տարվա ընթացքում 19-ով նվազել են բնական գազից թունավորման, և 62-ով՝ շմոլ գազից թունավորման դեպքերը»,-նշեց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/30/khangelyan/1859881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



