defaultAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի հայտնի հայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել իր եւ «Դողուշ» հոլդինգի միջեւ կնքված պայմանագիրը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Արա Գյուլերն իր մտադրության մասին տեղեկացրել է «Դողուշ» հոլդինգին եւ վերջինս էլ Արա Գյուլերի պահանջի հիման վրա հետ է վերադարձել պայմանագիրը։

Նշենք, որ արդեն չեղյալ հայտարարված պայմանագրի համաձայն Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու էր 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին էին անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել