Panorama.am-ը գրում է.

Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել և ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 4-րդ տեղը:

Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 195 կգ-ը, այնուհետ պոկել 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրել 203 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը հաջողությամբ սկսել է 234 կգ-ով: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 240 կգ քաշը: Երկամարտի 437 կգ արդյունքով Գոռ Մինասյանն զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, գրավել է 8-րդ տեղը:

Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրել է 185 կգ, այնուհետ՝ 192 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել սանձել 196 կգ ծանրաձողը: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չի բարձրացրել 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Երկամարտի 433 կգ արդյունքով նա զբաղեցրել է 8-րդ տեղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել