Մի քանի օր առաջ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մոտ 200 ֆրանսիացու մահվան պատճառ դարձան, ահաբեկություններ արեցին Փարիզում: Սգի մեջ հայտնված Ֆրանսիան բարկացավ ու որոշեց ոչնչացնել ահաբեկիչներին, սակայն ոգևորությունը տվեց 2 շաբաթից ոչ ավելի: Ռուսական մարդատար ու ռազմական օդանավերի կործանումը մեծ հաշվով կրկին ԻԼԻՊ-ի ձեռքի գործն էր: Թուրքիան բազմիցս ապացուցել է, որ օգնում է ԻԼԻՊ-ին, նույնիսկ նոյեմբերի 29-ին արդեն բացահայտ թույլ են տվել ռազմական բեռի ներկրում Թուրքիայից Սիրիա՝ դեպի ահաբեկիչների ճամբարներ:

Բոլոր այս իրադարձությունների համատեքստում Եվրոպան կազմակերպում է Թուրքիա-ԵՄ համաժողով, Օլանդն ու Մերկոլը ոգևորված սեղմում են Դավութօղլուի ձեռքը և համագործակցության կոչեր անում:

Իմ կարծիքով, նոյեմբերի 29-ի այդ տխրահռչակ համաժողովը նոր թափ կհաղորդի ահաբեկչական գործողություններին ու Թուրքիայի ցինիզմին, ու չնայած եվրոպացիներն այդ կերպ փորձում են թուրքերին սիրաշահելով յաթաղանն ուղղել այլ կողմ (ասենք՝ Ռուսաստանի), բայց չկասկածեք, ժողովուրդն, ինչպես միշտ ճիշտ, նրանց սրած բիզը նրանց էլ ծակելու է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել