Հաջոդ ամիս տեղի կունենա «Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը: Համալիրի նպատակը Սևանա լճում Իշխանի պաշաների վերակագնումը և ձկնաբուծության վերականգնումն է:
Համալիրի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի Իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է:
Ծրագիրը կազմված է մի քանի փուլից: Առաջին փուլով նախատեսված է տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի, ինչպես նաև 68 տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում:
Առաջին փուլի իրականացման համար կկատարվի 8 միլիարդ դրամի ներդրում:
Համալիրը բավական հեռանկարային է: Հետագայում նախատեսվում է ձուկ արտահանել նաև Ռուսաստան և եվրոպական մի շարք այլ երկրներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1512245939075895&id=100008715094328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել