Ռուսական ինքնաթիռը «պատահմամբ» խախտել է Իսրայելի օդային տարածքը: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն ասել է. «Օդաչուի հետ կապ է հաստատվել, և նա փոխել է թռիչքի ուղղությունը»:
Երևում է, որ ռուսական ինքնաթիռը պատահմամբ չի անցել Իսրայելի օդային տարածքը, եթե, իհարկե, առհասարակ անցել է, որովհետև Իսրայելի պաշտպանության նախարարը հստակ պահ չի նշել, թե երբ է տեղի ունեցել դեպքը:
Սրանով Իսրայելն ու Ռուսաստանը ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան խախտել է բոլոր կետերը, կապ չի հաստատել օդաչուի հետ, նախազգուշական ոչինչ չի եղել, սյլ եղել է ուղիղ կրակ ու ինքնաթիռի կործանում: Դա էլ նշանակում է, որ թուրքերն ինչ-որ մութ խաղ էին ցանկանում սկսել, որը տապալվում է՝ այդպես էլ չսկսված:
Հ.Գ. ՆԱՏՕ-ի գործերը բավականին վատ են, նրանք պետք է արագ քայլեր ձեռնարկեն, որպեսզի խուսափեն փլուզումից: Փլուզումից խուսափելու լավագույն տարբերակնեից մեկը Թուրքիա կոչվող բալաստից ազատվելն է: