GettyImages-469579074-714x432Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Շենգենյան համակարգը Եվրամիության գաղափարի կարևոր մասն է և այն անհրաժեշտ է պահպանել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ Շենգենյան համակարգը ԵՄ կարևոր մասն է, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել, առանց բյուրոկրատական քաշքշուկների՝ ազատ կազմակերպել ապրանքների տեղաշարժ։

Մերկելը նաև ընդգծել է, որ Գերմանիան ցանկացած դեպքում կմասնակցի Շենգենյան համակարգի պահպանմանը։

2015 թվականին ապօրինաբար ԵՄ է ժամանել 1.5 մլն մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել