Lurer.com-ը գրում է.
Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները միայն հանգեցրել են «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնմանը, իսկ Ռուսաստանի ուժերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Շատ կարևոր է, թերևս, մեկ անհերքելի փաստ. գրեթե 15 ամիս ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրականացրել է իր գործողությունն Իրաքի տարածքում և Սիրիայի օդային տարածքում: Ցավոք, ավելի քան մեկ տարի տևող գործողության արդյունքը ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների ընդլայնումն է, և առաջին անգամ, շնորհիվ ՌԴ օդուժի ոչ երկարատև գործողության՝ միտումն արմատապես փոխվել է», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ՌԴ ավիատիեզերական ուժերի գործողությունը տարբերվում է որակապես ԱՄՆ-ի գործողությունից: «Մեր գործողության շնորհիվ՝ ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքը սկսել է փոքրանալ»,-նշել է Պեսկովը:



