Tert.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Բելառուսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը արդեն հանդիպում է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Բելառուսի նախագահը Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ «Բելառուսը պատրաստ է անկեղծորեն ու բացեիբաց Ադրբեջանի շահերն առաջ տանել Եվրասիական տնտեսական միությունում»:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը շատ է արժևորում Ադրբեջանի հետ բարեկամությունը` երկրի, որը «եղել և մնում է Բելառուսի հուսալի բարեկամն ու գործընկերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել