Խորհրդային «Ուղղիդ աշխատանքային» կալանավայրերում ընդունուած կարգի համաձայն, երբ նոր կալանաւորներ էին ժամանում, ճամբարի վարչակազմի ներկայացուցիչը ճշտում էր իւրաքանչիւրի մասնագիտութիւնը։ «Վասիլեւ, ի՞նչ մասնագիտութիւն ունես», պատասխան՝ «էլեկտրիկ»։ «Երրորդ բրիգադ։ Իւանով, քո մասնագիտութիւ՞նը»։ -«Եռակցող»,-«Առաջին բրիգադ։ Սամոյլով, դու ի՞նչ մասնագիտութիւն ունես»։ «Բրիգադիր»։ «Հըմ, աշխատելո՞ւ ես»։ «Էդ ո՞ր գրողի ծոցը պիտի գնան, որ չաշխատեն»։ Ռուսերէն լաւ է հնչում՝ «Куда они денутся?»։ Հիմա մեր քաղաքական ուժերն են։
Երեկ տեղի ունեցաւ մեր միջոցառումը հակասահմանադրական հանրաքուէն կասեցնելու պահանջով։ Նախորդ օրը կոչ հրաւէր էր ուղղուել միասնութեան ջատագով բոլոր ոչ-ականներին։ Բոլորից 0 ներկայացուցիչներ։ Դէ, 0-ից 0 էլ պիտի լինի, փուչիկից փուչիկ, պոռոտախօսից՝ պոռոտախօս։
Չեմ ուզում դէպքերից առաջ ընկնել, բայց կանխատեսումներս շատ տխուր են։ Սրանք հոխորտում են, որ հանրաքուէում արդէն յաղթած են, բայց չեն կամենում իրաւական՝ որ նոյնն է բարոյեա-հոգեբանական յաղթաթուղթը շեշտադրել, սպառնում են, որ իշխանութիւնների վերջը տալու են, բայց իրենց բոլոր անելիքները կապում են ժողովրդի մասնակցութեան հետ։
Իսկ դու՞ք, դուք ինչացու՞ եք, «իմաստուն կազմակերպի՞չ» միայն։ Ինչո՞վ եք բացատրում ձեր նպատակներին համահունչ նախաձեռնութեանը չմասնակցելը, ձեզ հետ համագործակցող կազմակերպութեան հրաւէրին չարձագանքելը։ Մանաւանդ որ ամեն ինչ աւարտուելու էր նախապէս յայտարարուածի համաձայն ԴԷՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը համերգին միանալով, ինչը եւ արեցինք մեր երթից յետոյ՝ 15 հայկական եւ 10 ԵՄ դրոշներով ու տասնեակ պաստառներով։
Ձեզ էդ «բրիգադիր»-ի տե՞ղն եք դրել։ Դուք ինչո՞վ եք տարբերւում նրանցից ում դէմ իբր պայքարում եք։ Նրանք էլ իրաւական կողմն արհամարհում են, դուք էլ եք արհամարհում։ Այսինքն, սա հարցնելու բան չի։
Այսօր բազմակուսակցական դարձած «գաղտնի գործակալական ցանցի» դէմ իմ աւելի քան 4 տասնամեա պայքարի ընթացքում սրանք երբեւ ինձ հետ չեն եղել։ Իմ դէ՞մ՝ եթէ անգամ ոչ ուղղակի, ապա միջնորդաւորուած ամբողջ կանքում։ Սա էլ եզրափակիչ արարն է։ Այլընտրանքով միասնական ճակատով գնալ չուզեցին, հիմա էլ իրաւական դիրքորոշումն են անտեսում։ Եթէ իրաւական չէ, ապա խուժանական է։ Դա՞ է ձեր երազը։ Իմացեք, թէ որտեղից են սկսւում ձախողումները։
Մի ահաւոր նողկալի բան էլ երեկ համերգի ընթացքում տեղի ունեցաւ։
ԱԻՄ-ականները խնդրեցին դրա մասին չգրել։ Կարծում եմ, պարտաւոր եմ գրել, բայց հարգելով զինակիցներիս խնդրանքը մի քանի օր կհետաձգեմ։
Այսօր մի բարեկամ հարցնում է՝ ինչո՞ւ չարձագանքեցին, ինչո՞ւ չմիացան։ «Իրենք կարող են պատասխանել»։ «Լաւ դրանք հաշուի չեն առնում, որ դուք մեր իրականութեան միակ անհատն եք, որ հստակ վճռորոշ դերակատարութիւն եք ունեցել մեր նորագոյն պատմութեան մէջ. դա՞ էլ հաշուի չեն առնում»։ «Դա ձեր կարծիքով,- պատասխանեցի ես,- իրենց կարծիքով պատկերն այլ է...»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել