168.am-ը գրում է.
Վրաստանի իշխանություններն անհանգստությամբ են հետևում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակամարտության հնարավոր զարգացմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Ռուսաստանի հետ կապերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, տեղեկացնում է Interfax-ը:
«Եթե Ռուսաստանը ու Թուրքիան համաձայնության չգան, ապա կարող են տուժել բոլորը: Դա կարող է լուրջ անկայունություն ստեղծել տարածաշրջանում»,- ասել է նա:
Աբաշիձեի խոսքով՝ Վրաստանն արդեն հասցրել է իր վրա զգալ ռուս-թուրքական համակարտության «որոշ տարրեր»:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/28/567750.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել