Տարածաշրջանում ամենավատ վիճակում Ադրբեջանն է: Մի կողմից նավթի գնանկումն է հարված հասցրել պետության հիմքերին, մյուս կողմից` ներքին սոցիալ-մշակութային սառեցված լարումն է գլուխ բարձրացնում` սպառնալով պետությունը վերջնականապես անդունդ գլորել...
Այս ամենին գումարվում են արտաքին բացասական ազդակները. Արևմուտքի հետ հարաբերությունները սկսած 1992-ից ամենասառը կետում են: Միակ դաշնակիցը` Թուրքիան, միջազգային ահաբեկչության խրախուսողի կարգավիճակում է հայտնվել, ավելին` ծայրաստիճան լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները...
Հիմա Բաքուն պետք է ընտրություն կատարի. կամ Թուրքիայի հետ դաշինքի շարունակություն, կամ ռուս-իրանական դաշինքի հետ մերձեցում: Նեյտրալիտետ պահել չի կարող. նախ՝ կցնդի տարիներ շարունակ փչած միֆը, թե Ադրբեջանը սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում, և հետո թույլ էլ չեն տա աշխարհաքաղաքական խաղացողները...
Թուրքերին դավաճանել Ալիևը կարող է, հատկապես, երբ արդեն իսկ այդ մասին ակնարկներ կան Բաքվից, բայց ռուս-իրանական դաշինքին միանալն էլ վտանգավոր է, քանզի կա հայկական գործոնը...
Կյանքն այնպես է դասավորվել, որ Մետերնիխի realpolitik-ի կանոններով Ադրբեջանի թշնամի Հայաստանն իր հարաբերությունների բնույթով ավելի մոտ է Ռուսաստանին և Իրանին, քան Ադրբեջանը, իսկ սա վտանգ է Բաքվի համար, մեծ վտանգ...
Կարճ ասած` բեղավոր հայվանը լուրջ պրոբլեմներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել