Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցումը շարունակում է արտաքին քաղաքական գերակայությունը լինել, որը որպես ռազմավարական նպատակ՝ ոչ թե այլընտրանք է դիտվում արտաքին քաղաքականության այլ ուղղություններին, այլ լրացնող և ամբողջացնող գործոն:
Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է տեսլականի վրա հիմնված բազմաշերտ ու բազմակողմ արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում ու ուղղություններով: Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է բանակցային ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը և միջազգային հանրության շարքում Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ամրագրումը:

Կարևորվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ազդեցիկ ու բազմակողմ քաղաքականությունը, տարածաշրջանում հակամարտությունների ու ճգնաժամերի լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման, Իրաքում քաղաքական կայունության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերի շարունակումը: Թուրքիայի արտաքին քաղքաքականության ուշադրության կենտրոնում են ինչպես ուկրաինական ճգնաժամը, Ղրիմի թաթարների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերը, այնպես էլ Բալկաններում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերը:

Շարունակվելու են դաշնակից ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների հարցով փոխադարձ շահերի ու վստահության մթնոլորտում համագործակցությունը: Ռուսաստանը դիտվում է որպես «կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր դերակատար, ում հետ հարաբերությունների դինամիկան կապվածէ լայն աշխարհագրության հետ, որի կենտրոնում գտնվում է Թուրքիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել