Lurer.com–ը գրում է.

Վաշինգտոնում ոստիկանությունը նոյեմբերի 26-ին ձերբակալել է Սպիտակ տան արգելապատնեշն անցած տղամարդուն: Իշխանությունները մտադիր են քրեական մեղադրանք առաջադրել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունը՝ ճշտելով, որ ձերբակալվածը Ջոզեֆ Կապուտոն է:

Ծառայությունը նրա մասին այլ տեղեկություններ չի հայտնել: Մամուլի համար արված կարճ հայտարարության մեջ նշվում է միայն, որ նա «հյուսիսային կողմից արգելապատնեշի վրայով անցել է Սպիտակ տան տարածք» եւ տեղում ձերբակալվել: Նրան մեղադրանքներ են առաջադրվելու, իսկ Սպիտակ տան մատույցները ժամանակավորապես փակվել են:

Դատելով ըստ ամենայնի՝ Կապուտոն դա արել է պարզապես խուլիգանական դրդապատճառներով: Ականատեսների վկայությամբ՝ տղամարդու ուսերին եղել է ԱՄՆ-ի դրոշը, իսկ ձեռքին նա պահում էր ինչ-որ սպիտակ փաթեթ: Նրան հաջողվել է անցնել արգելապատնեշը եւ հայտնվել Սպիտակ տան բացատում: Այստեղ նա վեր Է պարզել ձեռքերը՝ կեցվածք ընդունելով բազմաթիվ զբոսաշրջիկների առաջ: Նրա լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել