Թուրքական Haber 7 պարբերականը լուր է հրապարակել, որտեղ իբր թե մեջբերվում են թենիսիստուհի Մարիա Շարապովայի Facebook-ում գրառումն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պետք է «տեղը դնի» թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նյութում ներկայացված է սքրինշոթը, որն իբր թե պատկանում է Շարապովայի գրառած տեքստին: «Նախագահ Պուտին, Թուրքիան պետք է հայտնի բացարձակների սահմաններում»: Ըստ երևույթին, այն «Նախագահ Պուտինը պետք է անպայման Թուրքիային տեղը դնի» արտահայտության մեխանիկորեն թարգմանությունն է թուրքերենից:
Շարապովայի Facebook-ի էջում նման գրառում չկա, ինչպես նաև չկա ոչ մի գրառում ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված: Ավելին, սոցկայքում Շարապովան էջը վարում է բացառապես անգլերենով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



