RIA Novosti-ի փոխանցմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննարկել են Սիրիայում իրավիճակը երկրում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ շարունակվող բանակցությունների ենթատեքստում, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարցերը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը, Պան Գի Մունի և Դևիդ Քեմերոնի Մալթայում տեղի ունեցած գագաթնաժողովում հանդիպումից հետո:
«Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց վարչապետ Քեմերոնին, նրա ղեկավար դերի և Մեծ Բրիտանիայի կողմից կլիմայական ծրագրերի ֆինանսավորման կրկնապատկված վճարի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ հարցը բարձրացվել է նաև թագուհի Եղիսաբեթ II-ի մոտ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լսումի ժամանակ, որը նույնպես գտնվում է Վալետայում, ՄԱԿ-ի գագաթնաժողովին:
Առանձին քննարկվել են նաև ներգաղթյալների և փախստականների հոսքի ավելացման խնդիրները, ահաբեկչության սպառնալիքը և բռնի ծայրահեղականությունը:
ՄԱԿ-ի մամլո ծառայությունում նշել են, որ Պան Գի Մունը շնորհավորել է թագուհուն այն բանի համար, որ նա սահմանել է Մեծ Բրիտանիայի գահին գտնվելու երկարատևության ռեկորդ:



