Tert.am-ը գրում է.
Մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ հրապարակել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հոդվածը, որում խոսվում է եվրոպական անվտանգության «կանոնագրքի» փոփոխման անհրաժեշտության մասին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը` ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ Ստոլտենբերգը, լուրջ ապացույցներ չներկայացնելով, փաստացի մեղադրել է Ռուսաստանին գործող պայմանավորվածություններից շեղվելու համար։
Գերատեսչության կարծիքով` դաշինքը կրկին ձեռնամուխ է եղել ՌԴ-ին «զսպելու» քաղաքականությանը և եվրոպական տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հետագա փոփոխմանը ՆԱՏՕ-ի օգտին, այդ թվում` ռուսական սահմանների մոտակայքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



