Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել 54 տոննա հավի միս, որը մատակարարվել է Կալինինգրադ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության մամլո ծառայությունը:
«Վերադարձի պատճառը մթերքի ներմուծման ժամանակ անասնաբուժական պահանջների խախտումն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ուրբաթ գիշերը Թուրքիայից Ռուսաստանի Բալթիկ նավահանգիստ են հասել հավի մսի 2 խմբաքանակ, որոնց ընդհանուր քաշը 54 տոննա է: Խմբաքանակի ստուգման ժամանակ վերապիտակավորման հետքեր են նշմարվել, որի հետ կապված որոշում է ընդունվել բեռը հետ՝ Թուրքիա ուղարկել:
«Պարզվել է, որ պիտակների վրա նշված է մթերքի արտադրման ժամկետը 08.04.2014` 08.04.2015 պիտանելիության ժամկետով»,- ասվում է հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել