Araratnews.am.am-ը գրում է.
Բելգիայի Նամյուր քաղաքում ոստիկանությունը տարհանել է մարդկանց՝ ռումբի մասին հաղորդման պատճառով: Այս մասին ասված է բելգիական SNCB երկաթուղային ազգային ընկերության հայտարարությունում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վերջին շրջանում բելգիական մի շարք քաղաքներում ռումբի առկայության մասին հաղորդումների պատճառով բազմաթիվ վայրերից տարհանում են մարդկանց: Իշխանություններն այդ հաղորդումներին լուրջ են վերաբերվում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնց կազմակերպիչների մի մասը Բելգիայում են բնակվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ է զոհվել, եւս 350 հոգի վիրավորվել է:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/belgiakan-namyuri-kayaranic-mardkanc-en-tarhanel%D5%9D-rumbi-masin-haghordman-pattcharov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



