Tert.am-ը գրում է.

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Վահե Բադալյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթեց մոլդովացի Վլադ Գավրիլիուչին և դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Չեմպիոնի կոչման համար մեր մարզիկը կմրցի Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրի հետ:

Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Ալեն Դանիելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել