168.am-ը գրում է.
Bild պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ավագ, կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը կարող է լքել թիմը գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ ունեցած վիճաբանության պատճառով:
Հյումելսը դժգոհություն է հայտնել Տուխելի գծագրած պաշտպանական գործողություններից, իսկ Տուխելին էլ չի բավարարում դորտմունդցիների ավագի խաղն այս մրցաշրջանում:
Մամուլը քննարկում է, որ գուցե Հյումելսը հեռանա: Նրա պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի ամռանը:
Այս պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Արսենալը»:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/27/567447.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել