Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի վերադառնալ, եթե միայն Թուրքիան հրաժարվի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին աջակցելուց:
РИА Новости-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից կասեցնում է Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի գործարկումը:
«Եթե Թուրքիան շարունակի ռուս-թուրքական հարաբերությունները տանել դեպի փակուղի և դե ֆակտո օգնել ԻՊ-ի զինյալներին, նրանց կապահովի ամեն անհրաժեշտով, ապա մենք, իհարկե, չենք կարողանա վերադառնալ ազատ վիզային ռեժիմին»,- աղբյուրը մեջբերում է Պուշկովի խոսքը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/27/visa/1858129
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



