
Life.panorama.am-ը գրում է.
Չինաստանի իշխանություններն արգելել են երկիր մուտք գործել «Միսս Կանադա» գեղեցկության մրցույթի հաղթող 25-ամյա Անաստեյշե Լինին։ Այժմ հավանական է, որ նա բաց թողնի «Միսս Աշխարհ-2015» մրցույթը, որը պետք է անցկացվի Հայնան կղզում։
Նշվում է, որ սկզբնապես Պեկինը մերժել է վիզա տրամադրել Լինին՝ Չինաստանում մարդու իրավունքների և կրոնական ազատության վերաբերյալ նրա քարոզչության պատճառով: Այնուամենայնիվ, կանադուհին մի քանի շաբաթ սպասել է, որ իրեն վերջիվերջո թույլ կտան մտնել երկիր։ Այդպես չստանալով վիզա՝ նոյեմբերի 25-ին նա մեկնել է Հոնկոնգ՝ հույս ունենալով վիզա ստանալ սահմանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/27/china-canada/415366
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել