Ռուսներն արդեն երկրորդ օրն ա, ինչ քյառթ թրոլինգ են անում, իբր Թուրքիան, ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, Ղարաբաղի հարցն ի օգուտ Ադրբեջանի լուծելու փորձ ա անելու։ Ու վատն էն ա, որ լիքը վայ-հայրենասերներ թուր ու թվանքն առել են, որ վաղը ռուսների օգնությամբ Նախիջևանն էլ վերցնեն։ Հիմա ուզում եմ էդ աշխարհաքաղաքական մասշտաբի կրետիններին մի հարց տալ։ Արցախյան պատերազմի ընթացքում քանի՞ օր են ռուսները մեզ թև ու թիկունք եղել, որ հիմա վստահ եք, թե ռուսները խելքի են եկել։
Ռուսաստանը երբեք ձեր հասկացած իմաստով խելքի չի գա, ա՛յ խելքի տոպրակներ։ Հակառակ դեպքում ռուսը, ով հազար անգամ թուրքերի հետ պատերազմել ա, հլը երեք օր առաջ` մինչև ինքնաթիռի խոցումը, կհասկանար, որ թուրքի հետ ընկերություն անելը ստորություն ա հենց թեկուզ սեփական զինվորների հիշատակի առաջ։ Ու եթե իրենք էդքանը չեն հասկանում ու մինչև երեկ թքած ունեն սեփական պատմության վրա, ո՞վ ձեզ ասեց, որ վաղն էլ էսօրվա վրա թքած չեն ունենալու։ Ու էդ դեպքում մեզ ի՞նչ ա մնալու` ինքնահրկիզվե՞լ։
Խելքներդ գլուխներդ հավաքեք ու էս երկիրը խալխին զդաչի տալու խուրդա փող մի՛ սարքեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1120408211316605
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել