«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում համերգ էր կազմակերպել: Հայտնի էր, որ երգելու է նաև Ռուբեն Հախվերդյանը: Հեղինակ-կատարողը եկավ, ներողություն խնդրեց, ասաց, որ չի նվագի ու չի երգի` ձեռքն է վնասել: Ազատության հրապարակում հանդիսատեսը շատ չէր, բայց հիասթափությունը բավականին մեծ էր: Տեսնես՝ քանիսն էր գնացել հանուն «Նոր Հայաստանի» ու քանիսը` Հախվերդյանի անկրկնելի երգերը լսելու:
Հետո Հախվերդյանի խոսքից մի բան հասկացվեց. նա մի տեսակ անհավես էր:
Բաղրամյանի ցույցերի ընթացքում էլ նախատեսված էր Հախվերդյանի համերգը, այդ մասին Խզմալյանն էր հայտարարել, բայց երեկոյան պարզվեց, որ երգահանի համերգը չի կայանա:
Հախվերդյանն անկանխատեսելի է. առավոտյան կարող է ասել, որ պատրաստվում է համերգ ունենալ բազմաթիվ դժգոհ քաղաքացիների համար, իսկ երեկոյան լավագույն դեպքում գնալ ու ավելի մեծացնել այդ մարդկանց դժգոհությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1511576079142881&id=100008715094328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել